Էրդողանը Ռուսաստանում և Ուկրաինայում Թուրքիայի նոր դեսպաններ է նշանակել

16:10 • 14.09.23

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագրեր է ստորագրել Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում նոր դեսպաններ նշանակելու մասին։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտնել է Թուրքիայի Հանրապետության պաշտոնաթերթ Resmi Gazete-ն։

Թուրքիայի նախագահի հրամանագրի տեքստի համաձայն՝ Ռուսաստանում հանրապետության նոր դեսպան է դարձել Թանջու Բիլգիչը։

Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը հույս է հայտնել, որ նոր դեսպանի ներդրումը երկրների հարաբերություններում դրական կլինի։  Ուկրաինայում Թուրքիայի նոր դեսպան է նշանակվել Մուստաֆա Բիլգենը։

Էրդողանը Ռուսաստանում և Ուկրաինայում Թուրքիայի նոր դեսպաններ է նշանակել