Կյանքից հեռացել է Մոլդովայի առաջին նախագահը

12:08 • 14.09.23

83 տարեկանում մահացել է Մոլդովայի առաջին նախագահ Միրչա Սնեգուրը։ Նախկին փոխվարչապետ Կոնստանտին Տամպիզան, որն աշխատել է Սնեգուրի հետ, այս մասին հայտնել է Facebook-ի իր էջում:

Սնեգուրը 1990 թվականի սեպտեմբերին նշանակվել է Մոլդովայի նախագահի նորաստեղծ պաշտոնում։ Նա երկիրը ղեկավարել է մինչև 1996 թվականը: Սնեգուրի իշխանության օրոք ԽՍՀՄ-ը փլուզվել է 1991 թվականին: Մոլդովայի առաջին նախագահը չի աջակցել Միխայիլ Գորբաչովի առաջարկած նոր միության պայմանագրին: Օգոստոսյան պուտչի ժամանակ Սնեգուրն աջակցել է Բորիս Ելցինին։

Կյանքից հեռացել է Մոլդովայի առաջին նախագահը