Տպավորություն է, որ 500 մանկապարտեզի ծրագիր էլ դուք եք անելու. Փաշինյանը՝ գլխավոր դատախազին

12:36 • 14.09.23

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտնեց, որ Գլխավոր դատախազությունում գործեր են քննվում Երևանի թվով 24  մանկապարտեզի վերաբերյալ։

Դրանք այն մանկապարտեզներն են, որոնք առերևույթ նախնական տվյալներով ապօրինի կերպով օտարվել են մասնավոր անձանց:

«Գլխավոր դատախազությունը խնդիր է դրել այդ մանկապարտեզները կամ, եթե հնարավոր չէ համարժեք տարածքները, կամ  համարժեք ֆինանսական միջոցները վերադարձնել Երևանի և պետական բյուջե»,-ասաց Փաշինյանը:

Գլխավոր  դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ այդ բոլոր մանկապարտեզներն այսօր արդեն չկան, քանի որ բիզնեսի տեսանկյունից արժեքավոր տեղերում են եղել և օտարվելուց հետո վերածվել են կա՛մ բարձրահարկերի, կա՛մ տնտեսվարման այլ կառույցների:

Նա նաև տեղեկացրեց, որ դրանք էժան գներով են օտարվել որոշակի շրջանակի անձանց, այդ պատճառով էլ հակակոռուպցիոն գործերի շրջանակում են քննվում և նման գործեր կան նաև մարզերում:

Փաշինյանն արձագանքեց.

«Նենց տպավորություն է, որ 500 մանկապարտեզի ծրագիր էլ դուք եք անելու ձեր ոլորտում»:

Տպավորություն է, որ 500 մանկապարտեզի ծրագիր էլ դուք եք անելու. Փաշինյանը՝ գլխավոր դատախազին