Ռուսական հումանիտար 1 բեռնատարը չի կարող Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա տեսանելի ազդեցություն ունենալ․ Փաշինյան
Ռուսական հումանիտար 1 բեռնատարը չի կարող Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա տեսանելի ազդեցություն ունենալ։
Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԼՂ-ում հումանիտար իրավիճակը ծայրահեղ ծանր է: Վարչապետը նշել է, որ ՀՀ-ի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարներով Կոռնիձորի մոտ շարունակում են ԼՂ-ի մուտքի հնարավորությանը սպասել:
«Ձեռնարկվում են բոլոր դիվանագիտական ջանքերը՝ հումանիտար բեռների մուտքը ԼՂ և հետագա մատակարարումները ապահովելու համար»,-ասել է Փաշինյանը։










