Կիմ Չեն Ընը Պուտինին հրավիրել է Հյուսիսային Կորեա
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Հյուսիսային Կորեա։ Այս մասին գրում է vedomosti.ru-ն։
«Պաշտոնական ճաշից հետո Կիմ Չեն Ընը նախագահ Պուտինին սիրով հրավիրել է հարմար ժամանակ այցելել ԿԺԴՀ»,- հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Ըստ գործակալության՝ Պուտինն ընդունել է հրավերը։
Սեպտեմբերի 13-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի պատասխան այցը ԿԺԴՀ դեռ նախատեսված չէ։ Օրակարգում նման հարց չկա, պարզաբանել է նա։










