ՔՊ-ի երթի պատճառով կաթվածահար էր եղել երթևեկությունը․ վարորդները սկսել են ազդանշաններով բողոքել

20:13 • 15.09.23

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավը ամփոփում է երթ-հանրահավաքով, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մասնակիցները երթը սկսել են Էրեբունի թանգարանի մոտից, ապա քայլել մինչև Երևանի քաղաքապետարան։

Համացանցում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ ՔՊ-ի երթի պատճառով կաթվածահար էր եղել երթևեկությունը, ինչի հետևանքով վարորդները սկսել են ազդանշաններով բողոքել։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է։ Այս պահին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանրահավաք է անցկացնում Երևանի քաղաքապետարանի մոտ, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի անդամների հետ, Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը կնոջ ու ավագ դստեր հետ, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

ՔՊ-ի երթի պատճառով կաթվածահար էր եղել երթևեկությունը․ վարորդները սկսել են ազդանշաններով բողոքել