Ֆրանսիայի դեսպանը և Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը այցելել են Արարատի մարզ
Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին:
«Հայաստանում Եվրամիության առաքելության ճեպազրույցից հետո պատվիրակությունը միացավ մեր դիտորդներին՝ Արարատի մարզում պարեկություն կատարելու՝ տեղում իրավիճակն ավելի լավ հասկանալու համար»,- ասված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի (նախկին Թվիթեր) միկրոբլոգում։










