Զովունի գյուղի փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել

09:32 • 15.09.23

Սեպտեմբերի 15-ին, ժամը 05։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի փայտի արտադրամասում։

Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և երկու ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։45-ին։

Զովունի գյուղի փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել