Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի. Պետքարտուղարություն

11:57 • 15.09.23

Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Մենք դա հստակ ասել ենք: Պետքարտուղար Բլինկենը շփվում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հստակեցնելու, որ ցանկանում ենք Լաչինի միջանցքի անհապաղ բացում և Լեռնային Ղարաբաղում իսկապես ծանր մարդասիրական իրավիճակի լուծում», - ասել է Միլլերը:

 

 

Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի. Պետքարտուղարություն