Տիգրան Ավինյանն ամփոփեց իր քարոզարշավը. երթ-հանրահավաքին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավը ամփոփում է երթ-հանրահավաքով։ Հանրահավաքին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի անդամների հետ, Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը կնոջ ու ավագ դստեր հետ, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նշենք, որ երթը մեկնարկել է Էրեբունի թանգարանի մոտից։ Երթի մասնակիցները կքայլեն մինչեւ Երևանի քաղաքապետարան, որտեղ տեղի կունենա ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքը։
Երթ-հանրահավաքին կարող եք հետևել հետևյալ հղումով։










