Միասին երգում ենք «Երևան դարձած իմ Էրուբունի» երգը, եթե լավ չստացվեց, էլի ենք փորձելու. Նիկոլ Փաշինյան

22:00 • 15.09.23

ՔՊ հանրահավաքին՝ իր ելույթի վերջում, Նիկոլ Փաշինյանը, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, ասաց, որ օրը հիշարժան ավարտելու համար որոշել են միասին երգել «Երևան դարձած իմ Էրուբունի» երգը:

«Բոլորս միասին երգում ենք «Երևան դարձած իմ Էրուբունի» երգը, բայց կարծում եմ, որ այնպես պետք է երգենք, որ բոլորս բավարարված զգանք: Եթե լավ չստացվեց, պետք երկրորդ, երրորդ- չորրորդ անգամ երգենք», - ասաց Փաշինյանը՝ հորդորելով հանրահավաքի մասնակիցներին ժամանակը ռացիոնալ օգտագործել և լավ երգել:

Միասին երգում ենք «Երևան դարձած իմ Էրուբունի» երգը, եթե լավ չստացվեց, էլի ենք փորձելու. Նիկոլ Փաշինյան