Բա գնայի՛ր, «շփցնեիր» ասելիքդ Տիգրան Ավինյանին, բայց դուք աչքերի մեջ նայել չգիտեք, որովհետև բարոյական փախստականնե՛ր եք. Նիկոլ Փաշինյանը՝ բանավեճին չմասնակցողներին

21:11 • 15.09.23

Երեկ տեղի ունեցավ Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածուների բանավեճը։ Տիգրան Ավինյանը ներկայացավ որպես գործուն, իրավիճակին տիրապետող, որպես իսկական քաղաքապետ, որը նոր արագություն է տվել Երևանի 2018թ․ նախընտրական ծրագրի իրականացմանը։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ուզում ենք, որ երևանցին, ինչպես մասնակցել է Երևանի հիմնադրմանն, այնպես էլ մասնակցի Երևանի նոր ծաղկունքին, նոր վերելքին։ Դրա համար ենք ասում՝ ասեք, կանենք։ Երևանում ասողը երևանցին է, միայն ու միայն նա է ասողը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն իր տարակուսանքը հայտնեց այն թեկնածուների նկատմամբ, որոնք արհամարհել են բանավեճի հրավերը՝ նշելով, որ բանավեճին մասնակցելը հարգանք է նախևառաջ ընտրողի նկատմամբ:

«Գիտեք բեմում միայնակ կանգնել վարչապետի ձայնը նմանակելով խոսել, դա վատ չէ ժողովուրդ, սա հեղափոխության արժեք, ազատություն է: Հարցեր եք բարձրացնում, մեղադրանքներ հնչեցնում։ Գնայի՛ք, նայեիք ՔՊ ներկայացուցչի աչքերի մեջ և շփացնեիք ձեր ասելիքը։ Բայց դուք աչքերի մեջ նայել չգիտեք, որովհետև չեք կարող, որովհետև բարոյական փախստականները չեն կարողանում նայել ուրիշների աչքերի մեջ։ Վախենում եք՝ կարող է պարզվել՝ ոչ թե ձեր, այլ ուրիշի ձայնով եք խոսում և ուրիշի գրած սցենարով եք խաղում»,-հայտարարեց նա:

Նա նաև ասաց, թե մեկ ուրիշ բանավեճի չգնացող երևանցիներին կոչ է անում` թե բա ձեր քվեներով կրակեք։

«Բա գնայիր բանավեճի քո խոսքով կրակեիր։ Բայց դու փախնում ես քաղաքական դուելից, ա'յ վախկոտ դասալիք»,-նշեց նա:

Բա գնայի՛ր, «շփցնեիր» ասելիքդ Տիգրան Ավինյանին, բայց դուք աչքերի մեջ նայել չգիտեք, որովհետև բարոյական փախստականնե՛ր եք. Նիկոլ Փաշինյանը՝ բանավեճին չմասնակցողներին