Մեծ Բրիտանիան «Վագներ»-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել

16:28 • 15.09.23

Բրիտանական իշխանությունները ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը ներառել են ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Ռուսական վարձկան «Վագներ խումբ» կազմակերպությունն այսօր (սեպտեմբերի 15-ին) ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն՝ սեպտեմբերի 6-ին խորհրդարանում համապատասխան հրամանագրի ներկայացումից հետո: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում անմիջապես: Մեծ Բրիտանիայում «Վագներ խմբին» պատկանելը կամ նրան ակտիվ աջակցության ցուցաբերումը քրեական հանցագործություն կհամարվի՝ մինչև 14 տարվա ազատազրկմամբ և տուգանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

 

Մեծ Բրիտանիան «Վագներ»-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել