Ստեփանակերտում ալյուրը քիչ է, հացի փոխարեն արտադրամասերը կարկանդակ են թխել (լուսանկարներ)

12:52 • 16.09.23

Ամիսներ շարունակ շրջափակված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հացի արտադրամասին  ալյուրը քիչ է հատկացվել, ուստի որոշվել է կարկանդակ թխել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման անդամ Արշակ Աբրահամյանը։

«Ստեփանակերտում սա համարվում է պերաշկի և վաճառվում մեկ հատը 200 դրամով։ Երեկ ողջ գիշեր հերթ եմ կանգնել և քանի որ ալյուրը քիչ էին հատկացրել հացի արտադրամասին և որոշել էին գոնե «պերաշկի» թխել՝ վերցրեցի սրանցից», - գրել է նա՝ կից հրապարակելով կարկանդակների լուսանկարները։

Возможно, это изображение мясной пирог и сдобные булочки

Возможно, это изображение хлебная палочка

Ստեփանակերտում ալյուրը քիչ է, հացի փոխարեն արտադրամասերը կարկանդակ են թխել (լուսանկարներ)