Ադրբեջանցի զինվոր է մահացել՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով

13:55 • 16.09.23

Ադրբեջանի բանակում զինծառայող է մահացել, ըստ երկրի պաշտպանության նախարարության՝ «զենքի հետ վարվելու կանոնների կոպիտ խախտման հետևանքով»:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդագրության համաձայն՝ Ռուֆաթ Աղաևի մահվան փաստով քննություն է իրականացվում:

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր երեք զինծառայողի՝ ուղղաթիռի կործանման, ևս երեքի՝ ավտովթարի հետևանքով զոհվելու մասին:

Ադրբեջանցի զինվոր է մահացել՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով