Բայրամովն ու ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը

15:25 • 16.09.23

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին։

Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը։

Բացի այդ, անդրադարձ է եղել այդ համատեքստում առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին։

Բայրամովն ու ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը