Արագածոտնում բախվել են Opel Zafira-ն ու ՎԱԶ-2106-ը. կան վիրավորներ. shamshyan.com

17:25 • 16.09.23

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3  ավտոճանապարհի 78 կմ հատվածում բախվել են Opel Zafira և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Ապարան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո վիրավորներից մեկին քաղաքացիների օգնությամբ պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։Ոստիկանությունը ու մարզային քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Արագածոտնում բախվել են Opel Zafira-ն ու ՎԱԶ-2106-ը. կան վիրավորներ. shamshyan.com