Արենի-Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր ճանապարհը երկկողմանի փակ է

14:36 • 16.09.23

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ այսօր Հ-40 /Մ-2/ (Արենի) - Խաչիկ - Գնիշիկ - Եղեգնաձոր ավտոճանապարհին ջրագծի վթարի պատճառով առաջացել են հողային բերվածքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։

Ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։

Արենի-Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր ճանապարհը երկկողմանի փակ է