Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Եթե մենք իրականում վարչական ռեսուրս կիրառեինք, ձեր կարծիքով՝ ժամը 11-ի դրությամբ մենք 5.78 տոկոսի փոխարեն 12 տոկոս չէի՞նք ունենա։ Իհարկե, կունենայինք, բայց այդ ժամանակները շատ վաղուց անցել են։
Այսօր քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
Նա պնդեց՝ տարբեր հասցեներում տարբեր մարդկանց գրանցման համար իրենց մեղադրելու մեջ որևէ տրամաբանություն չկա
«Կարծում եմ՝ ընտրությունների վերջում կկարողանաք գնալ, տեսնել, թե այդ մարդկանց քանի տոկոսն է գնացել ընտրության։
Իմ տեղեկատվությամբ՝ ինչ-որ ավտոմեքենայի առք ու վաճառքով զբաղվող խումբ է եղել մեծ, և մարդ է եղել, որ գրանցել է իրենց», - ասաց նա։










