Կանադայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Կանադայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS)։ Հաղորդվում է, որ երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով ժամը 15:28-ին։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 2 հազար բնակչություն ունեցող Պորտ Մաքնեյլ քաղաքից 228 կմ արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։










