Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվեց, սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը
Ժամը 20։00-ին ավարտվել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը և ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բոլոր 475 ընտրատեղամասերն արդեն փակվել են։
Ժամը 21։00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ընտրողների մասնակցության վերջնական տվյալները։
Նշենք, որ ժամը 17։00-ի դրությամբ մայրաքաղաքում քվեարկել է ընտրողների 21,36%-ը կամ 176,027 մարդ:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցութուն և 1 դաշինք․
1. «Հանրային ձայն» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արտակ Գալստյան),
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Տիգրան Ավինյան),
3.«Արդար Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Նորայր Նորիկյան),
4.«Հաղթանակ» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Վիկտոր Մնացականյան),
5.«Ուժը հայրենյաց» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Նելլի Հարությունյան),
6. «Հայաստանի եվրոպական կուսակցություն» (քաղաքապետի թեկնածու` Տիգրան Խզմալյան),
7.«Ազգային առաջընթաց» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Հայկ Մարության),
8.«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արման Ղուկասյան),
9.«Հանրապետություն» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արտակ Զեյնալյան),
10.«Միացյալ Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Երվանդ Թարվերդյան),
11.«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Դավիթ Խաժակյան),
12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Սուրեն Պետրոսյան),
13. «Ապրելու երկիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Մանե Թանդիլյան),
14. «Մայր Հայաստան» դաշինք (կազմված է «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից, քաղաքապետի թեկնածու` Անդրանիկ Թևանյան):










