Երևանի ավագանի անցնում է 5 քաղաքական ուժ, «Ապրելու երկրին» չի բավականացնում 0,5 տոկոս․ տեղամասերի ավելի քան 78 տոկոսի արդյունքը

23:30 • 17.09.23

ԿԸՀ-ն հրապարակել է 374 տեղամասի քվեաթերթիկների հաշվարկի նախնական արդյունքները։ Այս պահին ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարում է 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (33%), «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (18,93%), «Մայր Հայաստան» դաշինքը (15,2%), «Հանրապետություն» կուսակցությունը (11,24%) և «Հանրային ձայն» կուսակցությունը (9,73%):

374 տեղամասից ստացված նախնական ընդհանուր արդյունքներով՝

1. «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 17,555 ձայն կամ 9,73%
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 59,514 ձայն կամ 33%
3. «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 2,078 ձայն կամ 1,15%
4. «Հաղթանակ» կուսակցությունը՝ 2,950 ձայն կամ 1,64%
5. «Ուժը հայրենյաց» կուսակցությունը՝ 1,329 ձայն կամ 0,74%
6. «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը՝ 1,953 ձայն կամ 1,08%
7. «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 34,132 ձայն կամ 18,93%
8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը՝ 594 ձայն կամ 0,33%
9. «Հանրապետություն» կուսակցությունը՝ 20,268 ձայն կամ 11,24%
10. «Միացյալ Հայաստան» կուսակցությունը՝ 870 ձայն կամ 0,48%
11. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 3,288 ձայն կամ 1,82%
12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ 1,838 ձայն կամ 1,02%
13. «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 6,467 ձայն կամ 3,59%
14. «Մայր Հայաստան» դաշինքը՝ 27,413 ձայն կամ 15,2%