28,46%-ը Երևանի համար ամենացածր ցուցանիշն է, ազատ և ժողովրդավարական ընտրություններն ամբողջ աշխարհում ունեն մասնակցության ցածր մակարդակ․ ԿԸՀ նախագահ

21:32 • 17.09.23

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ամփոփեց ժամը 20։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցության ցուցանիշը, որը կազմել է 28,46%։

«Մասնակցության այս ցուցանիշը Երևանի համար ամենացածրն է, ես չեմ հիշում Երևանում մասնակցության նման ցուցանիշ։ Կարող եմ ասել, որ վերջին ընտրությունների դինամիկան գնացել է դեպի նվազում և սա ընտրողների որոշումն է։ Ընտրողն ազատ է և բոլոր 475 տեղամասերից երեկվանից սկսված է ուղիղ հեռարձակում, այսինքն մարդիկ ազատ պայմաններում քվեարկում են ու ինչպես քվեարկելն է ընտորղի իրավունքը, այնպես էլ չքվեարկելը։

Որպես ընտրական գործընթացներին մասնագիտորեն տիրապետող անձ կարող եմ ասել, որ ազատ և ժողովրդավարական ընտրություններն ամբողջ աշխարհում ունեն մասնակցության ցածր մակարդակ»,- ասաց ԿԸՀ նախագահը։

28,46%-ը Երևանի համար ամենացածր ցուցանիշն է, ազատ և ժողովրդավարական ընտրություններն ամբողջ աշխարհում ունեն մասնակցության ցածր մակարդակ․ ԿԸՀ նախագահ