Ցավում եմ, որ մարդիկ չեն մասնակցում իրենց քաղաքի ապագայի որոշմանը․ Հայկ Մարությանը մասնակցում է քվեաթերթիկների հաշվարկին
Հայկ Մարությանը, ով Երևանի ավագանու ընտրություններին «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից առաջադրվել է որպես քաղաքապետի թեկնածու, այս պահին մասնակցում է քվեաթերթիկների հաշվարկին։
«Ընդհանուր, խնդիրը, որ ես տեսնում եմ, մասնակցության ցածր տոկոսն էր, դա խնդիր է ու ցավում եմ, որ մարդիկ չեն մասնակցում իրենց քաղաքի ապագայի որոշմանը։ Այս պահին ինձ հայտնի չեն կոպիտ ընտրախախտումներ, եկել եմ մասնակցեմ հաշվարկին, հետևում ենք, որ այստեղ ամեն ինչ նորմալ լինի, սպասում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մարությանը։
Հիշեցնենք, որ ժամը 20։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին 824,250 ընտրողից քվերակությանը մասնակցել է ընտրողների 28,46%-ը կամ 234,553 մարդ։










