Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան. Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին (տեսանյութ)

10:44 • 17.09.23

 

Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան, ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, որ երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ առաջարկել են եռակողմ հանդիպում անցկացնել, նույնիսկ՝ քառակողմ՝ կապված Արցախի իրավիճակի հետ, իր մասնակցությամբ, ինչպես նաև Պուտինի, Փաշինյանի և Ալիևի, արդյո՞ք Հայաստանն  առաջարկը ստացել է և կմասնակցի՞, թե՞ ոչ։

Փաշինյանի խոսքով, խնդիրն այն է, որ դա միակ  գաղափարը չէ, որպեսզի վերաբերմունք արտահայտի։

«Կարծում եմ՝ մենք ամբողջության մեջ պետք է նայենք հարցը»,- ասաց Փաշինյանը։ 

 

Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան. Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին (տեսանյութ)