Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցեցին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը (տեսանյութ)

11:06 • 17.09.23

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել են Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին։ Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ 

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ին և կավարտվի ժամը 20։00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցեցին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը (տեսանյութ)