ԿԲ կառավարման խորհրդի անդամները, ԿԲ նախագահի տեղակալը ՔՊ շտաբում էին, երևի գնացել էին տեղեկացնելու, որ իրենք չեն զբաղվում քաղաքականությամբ, որևէ կուսակցության անդամ չեն. Բադալյան

18:40 • 18.09.23

ԿԲ կառավարման խորհրդի անդամները, ԿԲ նախագահի տեղակալը ՔՊ շտաբում էին, երևի գնացել էին տեղեկացնելու, որ իրենք չեն զբաղվում քաղաքականությամբ, որևէ կուսակցության անդամ չեն։ Ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը․

«Տեսանյութ է ՔՊ նախընտրական շտաբից, որում երեւում է, որ շտաբում են Կենտրոնական Բանկի խորհրդի անդամներ, նախագահի տեղակալ:

Բացում ենք Հայաստանի հանրապետության Կենտրոնական բանկի պաշտոնական կայքը եւ կարդում, որ «Կենտրոնական բանկի նախագահը, տեղակալները և խորհրդի այլ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող... լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ ... : Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն...

Կարդում ենք, որ «Կենտրոնական բանկերի կառավարման համակարգի չափանիշներից է ԿԲ-ների անկախության աստիճանը, որն առավելապես վերաբերում է դրամավարկային քաղաքականության իրականացման գործընթացի անկախությանը»:

Ըստ երեւույթին, ԿԲ կառավարման խորհրդի անդամները, ԿԲ նախագահի տեղակալը ՔՊ շտաբ են գնացել տեղեկացնելու, որ իրենք չեն զբաղվում քաղաքականությամբ, որեւէ կուսակցության անդամ չեն եւ ցուցաբերում են քաղաքական զսպվածություն»:

ԿԲ կառավարման խորհրդի անդամները, ԿԲ նախագահի տեղակալը ՔՊ շտաբում էին, երևի գնացել էին տեղեկացնելու, որ իրենք չեն զբաղվում քաղաքականությամբ, որևէ կուսակցության անդամ չեն. Բադալյան