Ռոզա Ծառուկյանը Ներսիկ Իսպիրյանի հոբելյանական երեկոյի պատվավոր հյուրն է (տեսանյութ)
Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, «Կարեն Դեմիրճյանի անվան» մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Ներսիկ Իսպիրյանի հոբելյանական երեկոն, որը տևել է շուրջ երեք ժամ։
Արտիստի 60-ամյակին նվիրված համերգին ներկա էին մեծ թվով հանդիսատեսներ, իսկ պատվավոր հյուրերի թվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը։
«Հայ մայրերը դարեր շարունակ ծնել են անհատականություններ։ Եվ մեր ազգը, համեմատած երկրագնդի բոլոր ազգերի, առավել շատ անհատականություններ է տվել, բոլորով պետք է հպարտանանք։ Այդ անհատականությունների շարքին ուզում եմ դասել նաև ձեզ։ Այդ ստեղծագործական միտքը խնդրում եմ զարգացնել, տարածել մեր մատաղ սերնդի մեջ, ինչն օդ ու ջրի պես անհրաժեշտ է», - դիմելով Ներսիկ Իսպիրյանին՝ ասաց Ռոզա Ծառուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










