Քաղաքացու ահազանգի հիման վրա ոչնչացվել է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ

15:29 • 18.09.23

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծով ստացված քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Խորենացու 47 հասցեում գտնվող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում։

Ինչպես հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից, դիտարկման արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք՝

  •  Ծիծակ մարինացված, բուսական յուղով մանրէազերծված՝ 4 տուփ
  •  հում ապխտած մսային արտադրանք՝ 2 տուփ,
  •  սիրողական եփած երշիկ մսային մթերք՝ 1 տուփ։

Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք՝

  • ձկան ձողիկներ` 5 կգ,
  • հալած բուսաճարպային խառնուրդ՝ 4,4 կգ։

Նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել:

Քաղաքացու ահազանգի հիման վրա ոչնչացվել է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ