Ուկրաինան ազատագրել է Բախմուտի ուղղությամբ Կլեշչեևկա գյուղը. Ուկրաինայի ՊՆ

11:30 • 18.09.23

Անցած շաբաթ ուկրաինացի մարտիկներին հաջողվել է ազատագրել Բախմուտի ուղղությամբ Կլեշչեևկա գյուղը։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման ընթացքում արդեն ազատագրել են 51 քառ. կմ տարածք Բախմուտի ուղղությամբ։ Այս մասին հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

Ավելի վաղ Աննա Մալյարը հայտնել էր, որ ուկրաիան կողմն ազատագրել է Անդրեևկա գյուղը, որը գտնվում է Բախմուտի մերձակայքում, գրում է korrespondent.net-ը:

Նրա խոսքով՝ ռազմաճակատում ամենաակտիվ մարտերն այժմ ընթանում են Բախմուտի ուղղությամբ, որտեղ շարունակվում են Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական գործողությունները։

Ուկրաինան ազատագրել է Բախմուտի ուղղությամբ Կլեշչեևկա գյուղը. Ուկրաինայի ՊՆ