Իրավիճակը բարդ է. Զելենսկին՝ ուկրաինական հակահարձակման մասին

12:45 • 18.09.23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական զինված ուժերի հակահարձակումը դանդաղ է ընթանում: Զելենսկի նկատել է, որ ռուսական կողմին հանգստանալու հնարավորություն չպետք է տրվի:

«Իրավիճակը բարդ է, ձեզ հետ կլինեմ լրիվ անկեղծ: Նախաձեռնությունը մերն է, սա առավելություն է: Մենք կանգնեցրել ենք ռուսական ներխուժումը և անցել ենք հակահարձակման, որը, սակայն, դանդաղ է ընթանում»,- նշել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ կարևոր է, որ իրենք առաջ են ընթանում և տարածքներ են ազատագրում:

«Մեզ անհրաժեշտ է հնարավորինս շատ մեր տարածքներից ազատագրել և առաջ շարժվել: Պուտինին «շնչելու ժամանակ» չպետք է տրվի»,- СBS-ի եթերում ասել է Վլադիմիր Զելենսկին:

Վերջինս ընդգծել է, որ արևմտյան զինամթերքն ուկրաինացի զինվորականներն օգտագործում են միայն Ուկրաինայի տարածքում: Զելենսկու խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է կոտրել ուկրաինացիներին, դրա պատճառով է, որ Ռուսաստանի Դաշնության բանակը կրակում է ոչ ռազմական օբյեկտների վրա և սպանում է քաղաքացիական բնակչությանը:

Իրավիճակը բարդ է. Զելենսկին՝ ուկրաինական հակահարձակման մասին