Վերջին 15 րոպեների ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պшյթյուններ են հնչել․ Արտակ Բեգլարյան
ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով Արցախում տիրող իրավիճակի մասին։
«Վերջին 15 րոպեների ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են հնչել։ Կարծում եմ՝ հրետակոծությունն արվում էբռնապետ Ալիևի ցեղասպան ուժերի կողմից։ Ռազմական գործողությունները շարունակվում են, իսկ Արցախի պաշտպաններն ամեն ինչ անում են արյունալի ցեղասպանությունը կանխելու համար»,– գրված է հայտարարության մեջ։
Նշենք նաև, որ Արտակ Բեգլարյանը նաև տեղեկացրել է, որ ավելի քան 20 րոպե առաջ ավիահարված են հասցրել Մարտակերտ քաղաքի տարածքում և Ասկերանի շրջանի գյուղերին։
«Գնդակոծություններն ու մարտերը շարունակվում են, զոհերի/վիրավորների թիվը խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում աճում է»,– գրված է հայտարարության մեջ։










