Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում մшհվան 5 դեպք է արձանագրվել

19:24 • 19.09.23

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Ցավոք արձանագրվել է մահվան 5 դեպք։

Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար։

Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում մшհվան 5 դեպք է արձանագրվել