ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում չեն խախտել հրադադարի ռեժիմը

12:46 • 19.09.23

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի իբր սեպտեմբերի 19-ին ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակից:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը, կիրառելով բացի հրաձգային զինատեսակներից նաև ականանետ։

ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում չեն խախտել հրադադարի ռեժիմը