Իրադարձությունների մասին հայ բնակչությանը զգուշացվել է SMS հաղորդագրությունների միջոցով. Հաջիև

14:42 • 19.09.23

Իրադարձությունների մասին հայ բնակչությանը զգուշացվել է SMS հաղորդագրությունների միջոցով. Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով  Արցախի նկատմամբ Բաքվի ռազմական ագրեսիան, որն Ադրբեջանը ներկայացրել է որպես տեղային «հակաшհաբեկչական միջոցառումների» մեկնարկը:

Ըստ Ադրբեջանի նախագահի օգնականի՝ «հակաահաբեկչական գործողությունների» մասին «նախազգուշացնող» SMS հաղորդագրություններ են ուղարկվել արցախահայությանը։

Հաջիևը նշել է, որ «բնակիչներին խնդրել են հեռու մնալ ռազմական օբյեկտներից»:

Հայտնի է, որ Ադրբեջանն օգտագործում էգերճշգրիտ զինատեսակներ։ Ադրբեջանի ՊՆ-ն մանրամասնել է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությունը տեղեկացվել են ընթացիկ գործողությունների մասին: