Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկմամբ
Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության կտրուկ աճով և ռազմական գործողությունների բռնկմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ղարաբաղի հարցում մենք իսկապես անհանգստացած ենք լարվածության կտրուկ աճով և ռազմական գործողությունների բռնկմամբ», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Մոսկվայի՝ Երևանի և Բաքվի հետ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ շփումները առայժմ իրականացվում են զինվորականների գծով, սակայն համաձայնեցվում է ավելի բարձր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով հաղորդակցության հնարավորությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է interfax.ru-ն:
Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ կապված հիմնական խնդիրն այնտեղ գտնվող մարդկանց անվտանգությունը պաշտպանելն է։ Պեսկովի խոսքով՝ Երևանին ու Բաքվին պետք է համոզվել հրաժարվել ուժից և սկսել բանակցությունները։ Այս մասին գրում է fontanka.ru-ն:
«Մեզ համար, Ադրբեջանի ռազմական գործողության ֆոնին, հիմնական խնդիրը Ղարաբաղի խաղաղ բնակչության՝ հայ բնակչության անվտանգությունն ապահովելն է, դրա համար պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները: Գլխավորը և՛ Երևանին, և՛ Բաքվին համոզելն է հրաժարվել ուժային մեթոդներից և նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա:










