ՀՀ ԶՈՒ-ն ներգրավված չէ ռազմական գործողություններում. ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին

16:16 • 19.09.23

ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը. Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված՝ «ռազմական գործողությունները դադարեցնելու և դիվանագիտական կարգավորման վերադառնալու կոչի»՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը՝ համապատասխան առաջարկներով:

ՀՀ ԶՈՒ-ն ներգրավված չէ ռազմական գործողություններում. ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին