ԱՄՆ-ն չի կարծում, որ Հայաստանի հետ զորшվարժություններին մասնակցող իր զինվորшկաններին ինչ-որ բան է սպառնում. Պենտագոն

19:00 • 19.09.23

ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ չնայած Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին: Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Պենտագոնից:

«ԱՄՆ-ն չի կարծում, որ Հայաստանի հետ զորավարժություններին մասնակցող իր զինվորականներին ինչ-որ բան է սպառնում», - հավելել են Պենտագոնից:

Նշենք, որ Ադրբեջանն այսօր զանգվածային ռազմական ագրեսիա է սկսել Արցախի նկատմամբ՝ իր գործողությունները որակելով տեղային «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկ: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: