ՌԴ դեսպանատան մոտ ակցիայի մասնակիցները որոշել են շենքի ելումուտն արգելափակված պահել մինչև չկատարվեն իրենց պահանջները

21:56 • 19.09.23

Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև շարունակվում է հարյուրավոր քաղաքացիների բողոքի ակցիան` պահանջով, որ Ռուսաստանի կողմից ակտիվ միջոցներ ձեռնարկվեն ԼՂ-ում ադրբեջանական լայնածածավալ ռազմական ագրեսիան դադարեցնելու համար:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցները բաժանվելով երկու խմբի արգելափակել են ՌԴ դեսպանատան շենքի մուտքերը՝ որոշելով մինչև լուսաբաց մնալ տեղում՝ քանի դեռ չեն կատարվել իրենց պահանջները:

Դեսպանատան ելումուտն արգելափակելով, ինչպես հայտարարել են ակցիայի մասնակիցները, ցանկանում են ուշադրություն հրավիրել իրենց պահանջի վրա:   

ՌԴ դեսպանատան մոտ ակցիայի մասնակիցները որոշել են շենքի ելումուտն արգելափակված պահել մինչև չկատարվեն իրենց պահանջները