Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դիվանագիտական ​​ճանապարհով լուծեն իրենց տարաձայնությունները. Շոլց

21:20 • 19.09.23

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվեն, և Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծեն իրենց տարաձայնությունները։ Այս մասին Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Հայաստանն ու Ադրբեջանն այժմ գտնվում են շատ կրիտիկական իրավիճակում, և մեզ համար միանգամայն պարզ է, որ պատերազմի այս դրվագը պետք է անհապաղ դադարեցվի»,- ասել է Շոլցը։ «Մենք խոսում ենք դիվանագիտության ուղի վերադառնալու և բոլոր խնդիրների խաղաղ, փոխհամաձայնեցված լուծում գտնելու փորձի մասին, որոնք պետք է հաղթահարվեն Հայաստանի և Ադրբեջանի կողմից, ինչպես նաև հենց Ադրբեջանի ներսում»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։

Նշենք, որ նա Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին:

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դիվանագիտական ​​ճանապարհով լուծեն իրենց տարաձայնությունները. Շոլց