Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ հանցավոր կեցվածքը․ Արցախի արտգործնախարար

15:20 • 19.09.23

Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչև հանցավոր կեցվածքը:

Այս մասին NEWS.am-ին տված արձագանքում ասել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:

«Արցախյան կողմը շարունակաբար բոլոր դերակատարներին նախազգուշացրել է 2020 թ. պատերազմից հետո Ադրբեջանի կողմից աննախադեպ ռազմական ուժի կուտակումների անհերքելի փաստի և հնարավոր սադրանքների մասին, այդ թվում՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխման ակնկալիքով:

Այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը և քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին:

Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ և հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար»,- նշվում է նախարարի արձագանքում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ հանցավոր կեցվածքը․ Արցախի արտգործնախարար