Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տուժող է ճանաչվել․ ՔԿ

13:40 • 19.09.23

Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը թալանելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ գողության հատկանիշներով, քննություն է իրականացվում, նշանակված են մի քանի փորձաքննություններ։

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Շիրակի թեմի առանորդը տուժող է ճանաչվել։

«Ակտիվ քննություն է իրականացվում։ Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը բացահայտելու,  բայց այս պահին դեռ տվյալներ չունենք գողությունը կատարած անձի կամ անձանց ինքնության վերաբերյալ, նրանց գտնելու ուղղությամբ միջոցառումներ են ընթացքի մեջ են»,- փոխանցեց Աբրահամյանը։

Հիշեցնենք, Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆոեյսբուքյան գրառմամաբ հայտնել էր, ո որ թալանել են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը։

Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տուժող է ճանաչվել․ ՔԿ