Կրшկոցների ձայները ծայրամասերից են լսվում, հիմա ժողովրդով ենք զբաղված․Ստեփանակերտի փոխքաղաքապետ

13:48 • 19.09.23

Կրակոցի ձայները Ստեփանակերտի ծայրամասերից են գալիս։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալը։

«Ժամանակ չունենք, թողեք ժողովրդով զբաղվենք»,- ասաց փոխքաղաքապետը։

Հարցին՝ թե տարհանո՞ւմ է կատարվում, նա նշեց․ «Գոնե փորձենք մարդկանց մաքսիմում նկուղներում տեղափոխել։ Կրակոցի ձայներ ենք լսում, հիմա  ժողովդով ենք զբաղված»,- հայտնեց նա։

Հիշեցնենք, որ սոցցանցերում հայտնվել են տեսանյութեր, որոնցում Ստեփանակերտում  լսվում են թնդանոթների կրակոցների և պայթյունների ձայներ հեռվում։ Ստեփանակերտում միացվել է օդային տագնապի ազդանշանը։

Կրшկոցների ձայները ծայրամասերից են լսվում, հիմա ժողովրդով ենք զբաղված․Ստեփանակերտի փոխքաղաքապետ