Ստեփանակերտում հայտնաբերվել են չպայթած արկեր. ԱՀ ՆԳՆ-ն հորդորում է անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, չփորձել այն տեղափոխել այլ վայր

21:49 • 19.09.23

Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտ քաղաքի Վ. Մամիկոնյան և Մ.Սպարապետ փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է՝ անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, առավել ևս չփորձել այն տեղափոխել այլ վայր: Հորդորում ենք անմիջապես զանգահարել ծառայության թեժ գծի հեռախոսահամարներին. 911,101,112:

Ստեփանակերտում հայտնաբերվել են չպայթած արկեր. ԱՀ ՆԳՆ-ն հորդորում է անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, չփորձել այն տեղափոխել այլ վայր