Կրակոցներ՝ Սյունիքում, հայրն ու 2 որդիները ծեծի են ենթարկել 40-ամյա տղամարդուն. վերջինս ինքնաձիգից կրակոցներ է արձակել. Shamshyan.com

10:10 • 19.09.23

Սեպտեմբերի 17-ին կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում:

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ կրակոցներ արձակողը 40-ամյա Ալեքսեյ Գ.-ն է:Ոստիկանները հայտնաբերել են վերջինիս և պարզել, որ նույն օրը՝ ժամը 17:50-ի սահմաններում, «Կավարտ» թաղամասի իր տան բակում «Դավիթ Բեկ» թաղամասի բնակիչներ 45-ամյա Դավիթ Ա.-ն, 20-ամյա Գոռ Ա.-ն և 18-ամյա Շանթ Ա.-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Ալեքսեյ Գ.-ի հետ, որի ընթացքում, ըստ օպերատիվ տեղեկությունների, ծեծի են ենթարկել նրան ու դրանից հետո Ալեքսեյ Գ.-ն իր մոտ ապօրինի պահվող «ԱԿՄ» տիպի ինքնաձիգից նրանց վախեցնելու համար դեպի օդ կրակոցներ է արձակել: 

Ալեքսեյ Գ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք ինքնաձիքը՝ 2 պահեստատուփով, որոնցից մեկը լիցքավորված է եղել 8 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով: 

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Դավիթ, Գոռ և Շանթ Ա.-երին հայտնաբերելու ուղղությամբ:

Կրակոցներ՝ Սյունիքում, հայրն ու 2 որդիները ծեծի են ենթարկել 40-ամյա տղամարդուն. վերջինս ինքնաձիգից կրակոցներ է արձակել. Shamshyan.com