Կոչ եմ անում գալ Հանրապետության հրապարակ. ՀՀ-ի ու Արցախի անվտանգությունը չի կարելի վստահել մարդկանց, որոնք պարբերաբար բերում են պшտերազմ ու պարտություն. Անդրանիկ Թևանյան
Հայաստանի ու Արցախի անվտանգությունը չի կարելի վստահել մարդկանց, որոնք պարբերաբար բերում են պատերազմ ու պարտություն: Այս մասին այսօր դեպի Հանրապետության հրապարակ շարժվելու ճանապարհին հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«Բոլորիդ կոչ եմ անում գալ Հանրապետության հրապարակ: Ես կներկայացնեմ իմ պատկերացումները ստեղծված իրավիճակների և ելքերի հետ կապված, կառաջարկեմ այն ճանապարհային քարտեզը, որով մենք պետք է հասնենք իշխանափոխության և այս իրավիճակի հանգուցալուծման», - հայտարարեց Անդրանիկ Թևանյանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով բոլորին հավաքվել Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց։










