«Հատուկ շնորհակալություն իրենց ծառայությունն իրականացրած ոստիկաններին»․ Ալեն Սիմոնյանն ու Անահիտ Ավանեսյանն այցելել են հիվանդանոցներ

00:12 • 20.09.23

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են հիվանդանոցներ և հանդիպել Երևանում վնասվածք ստացած ոստիկաններին և որոշ քաղաքացիների։

Այս մասին տեղեկացնում է Ալեն Սիմոնյանը․

«Քիչ առաջ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելեցինք հիվանդանոցներ և հանդիպեցինք վնասվածք ստացած ոստիկաններին և որոշ քաղաքացիներին, որոնք տուժել են կառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:

Փառք Աստծո, որևէ մեկը ծանր վնասվածք չի ստացել, շատերն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Հատուկ շնորհակալություն իրենց ծառայությունն իրականացրած ոստիկաններին:

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլորին»:

May be an image of 3 people and hospital

«Հատուկ շնորհակալություն իրենց ծառայությունն իրականացրած ոստիկաններին»․ Ալեն Սիմոնյանն ու Անահիտ Ավանեսյանն այցելել են հիվանդանոցներ