Հանձնարարված բոլոր առաջադրանքները կատարվեցին ընդամենը մեկ օրում. Իլհամ Ալիև

20:53 • 20.09.23

Իլհամ Ալիևն իր տեսաուղերձում նշել է, որ հանձնարարված բոլոր առաջադրանքները կատարվեցին ընդամենը մեկ օրում։
«Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը»,- ասել է Իլհամ Ալիևը:

Նա նաև հավելել է, Ադրբեջանը «մինչև վերջ կգնար», եթե Ղարաբաղում վայր չդնեին զենքերը։ 

Ալիևը նշել է, որ Ղարաբաղի հայ բնակչությունն Ադրբեջանի քաղաքացիներ են և իրենք ցանկանում են հաստատել համատեղ գոյակցություն՝ հիմնված խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա։

«Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Պետք է համոզված լինենք, որ հակառակ կողմը չի ապրում ռևանշիզմի գաղափարներով։ ՀՀ ղեկավարությունը ԼՂ շուրջ իրավիճակում ցուցաբերեց կոմպետենտություն, Բաքուն դա գնահատում է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Հանձնարարված բոլոր առաջադրանքները կատարվեցին ընդամենը մեկ օրում. Իլհամ Ալիև