Ունենք զոհեր և վիրավորներ․ Ալիև
22:57 • 20.09.23
Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-20-ն անցկացված «հակաահաբեկչական միջոցառումների» (չակերտները՝ Tert.am-ի) ընթացքում ադրբեջանցի զինծառայողներ են զոհվել, կան նաև վիրավորներ։
Այս մասին ժողովրդին ուղղված տեսաուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Զոհերի ու վիրավորների հստակ թիվը նա չի նշել, սակայն ընդգծել է, որ նրանց թվում կան նաև սպաներ։
Placeholder










