Պետք է իրականացնել համազգային գործադուլ և դասադուլ. Անդրանիկ Թևանյանը կոչ է անում երեկոյան հավաքվել Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Մենք այս պահին Արցախի խնդիրները լուծելու միայն 1 հնարավորություն ունենք, Նիկոլ Փաշինյանը շատ վաղուց պաշտոնապես ձեռքերը լվացել և հրաժարվել է Արցախից: Նա արցախահայությանը հանձնել է թշնամուն, և այն ամենը, որ մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքն է:
Այս մասին Ասել է «Մայր Հյաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը: Նա առավոտյան ուղիղ եթեր է մտել Կառավարության շենքի դիմացից և կոչ արել երեկոյան հավաքվել Հանրապետության հրապարակում:
«Միակ տարբերակը Արցախին պաշտպանելու, դա Հայաստանում իշխանափոխությունն է, Նիկոլ Փաշինյանի հեռացումն ու նոր կառավարության ձևավորումն է, որով կկարողանանք կազմակերպել Արցախի պաշտպանությունը:
Հարգելի հայրենակիցներ մենք պետք է պաշտպանենք Արցախը և պետք է բոլորս ոտքի կանգնենք: Առաջարկում ենք, որ ժողովուրդը միասնաբար ոտքի կանգնի, պետք է իրականացնել համազգային գործադուլ և դասադուլ: Մենք բոլորս պետք է հավաքվենք Հանրապետության հրապարակում և միասնաբար պարտադրենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:Այս պահին նախնական որոշել ենք երեկոյան ժամը 7-ին մեծ հանրահավաք նշանակել Հանրապետության հրապարակում»,- ասել է նա:










